Ուորլիքը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումը կունենա դրական արդյունք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուորլիքը հույս է հայտնել, որ այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրականորեն կանդրադառնա կողմերի դիրքորոշման վրա՝ խաղաղ ճանապարհով լուծելու համար Ղարաբաղյան հակամարտությունը:

Ուորլիքն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Ուորլիքը նաև ընդգծել է, որ գտնվում է Փարիզում՝ մասնակցելու համար բանակցություններին. «Ես արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը հանդիպումներ կունենա նախագահ Սարգսյանի ու նախագահ Ալիևի հետ: Հուսով եմ, որ դրանք մեզ կմոտեցնեն խաղաղությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031