Մոնիկա Բելուչիի 20 լավագույն մտքերը
1. Ոչ ոք մեզ չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, ոչ մեր երեխաները: Մենք միայն կարող ենք սիրելի մարդկանց հետ կիսվել որևէ բանով:
2. Մարդիկ կարող են ներել մեկ ուրիշի խելացի լինելը, նույնիսկ տաղանդավոր լինել, բայց գեղեցիկ լինելը երբեք չեն ների:
3. Կինը կարող է այնպես սիրել, կարծես երբեք չի հեռանա: Բայց կարող է մի օր գալ, երբ նա այնպես կհեռանա, կարծես երբեք չի սիրել:
4. Ինձ համար հին դառնալը նշանակում է՝ ավելի լավը դառնալ:
5. Իմ կարծիքով՝ հիմարություն է երիտասարդ և գեղեցիկ լինելով՝ դառնալ որևէ հարուստի գերին: Գեղեցկությունը մեզ պետք է օգնի ներդաշնակություն, սեր և այս կյանքում գոյություն ունենալու իմաստ գտնել:
6. Մարդու իմացությունը մեծացել է տեխնիկայի ոլորտում, բայց ոչ զգացմունքների:
7. Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում՝ երբ այն չկա և երբ բացի նրանից՝ այլ բան չկա:
8. Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Այժմ ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ այդ տարիքում մենք նոր ենք ճանաչում ինքներս մեզ, փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին ենք ցանկանում լինել, տառապում ենք ոչ ինքնավստահ լինելուց: Այժմ ես հստակ գիտեմ՝ ինչ է ինձ անհրաժեշտ և առանց ինչի կարող եմ ապրել:
9. Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ այն ծածկված է հագուստով:
10. Կանացիությունը ներդաշնակություն է, բնականություն և զգամունքայնություն:
11. Չեմ հասկանում այն կանանց, ովքեր ասում են, թե տղամարդու ցանկությունը նվաստացնում է իրենց: Իմ կարծիքով՝ նրանք պարզապես հաշտ չեն իրենք իրենց հետ:
12. Ես միշտ ասում եմ երիտասարդ կանանց. «Սովորեք սիրել ձեր մարմինը»: Չէ՞ որ իդեալ գոյություն չունի: Ակնհայտ է, որ ոչ նիհար կինն ավելի քիչ գեղեցիկ չէ, քան նիհարը: Պարզապես պետք է սովորել ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
13. Ներքին հարմարավետություն զգալն այն չէ, ինչպիսի տեսք ունես, այլ այն՝ ինչ ես դու զգում քո ներսում:
14. Գեղեցկությունն, իսկապես, ուժ է, եթե դու կարողանում ես այն օգտագործել: Դա նույնն է, ինչ Ferrari ունենալը. եթե վարել չգիտես, այն քեզ պետք չէ:
15. Պետք չէ ատել այն մարդկանց, ովքեր նախանձում են քեզ: Նրանք խոստովանում են, որ դու ավելի լավն ես:
16. Յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս սիրված լինել:
17. Սերն ապրում է միայն այն դեպքում, երբ փոխադարձ հարգանք ու ազատություն կա: Աբսուրդ է որևէ մեկին որպես իր ունենալու ցանկությունը:
18. Ինչ-որ մեկն ինձ ասել է, որ յուրաքանչյուր արտիստի ներսում քնած գեղեցկուհիներ կան, և ամեն անգամ դեր խաղալիս՝ նրանցից մեկն արթնանում է: Մեր ներսում ամեն ինչ կա: Մենք պարզապես պետք է տեսնենք այն:
19. Ես երբեք նիհար չեմ լինի: Բնավորությամբ բավական ալարկոտ եմ: Սիրում եմ ուտել: Իրականում ես այսպիսին եմ և չեմ ցանկանում ոչ իրական լինել:
20. Որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա;