Դինքի սպանության գործով նոր հետաքննություն է սկսվում Թուրքիայում
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը «կանաչ լույս» է վառել Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի Դինքի սպանության գործի մի շարք դրվագների վերստին հետաքննման առջև՝ ընդառաջելով Դինքի ընտանիքին:
Մասնավորապես, նոր հետաքննությունն առնչվելու է Դինքի սպանության գործի հետ կապ ունեցող 9 պաշտոնյայի, որոնց թվում են նաև Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերահը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժանմունքի նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերը:
Մնացյալ 6-ը ոստիկանության ներկայացուցիչներ են: Դինքի ընտանեկան փաստաբաններն ընդգծել են, որ այդ անձինք նախապես զգուշացված են եղել Դինքին սպառնացող վտանգի մասին, սակայն կանխարգելիչ որևէ գործողություն չեն ձեռնարկել: