Դիլիջանում ավտոմեքենան մոտ 20 մետր գլորվել է ձորը. վիրավորների վիճակը ծանր է
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթեռն Փարադայզ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածում (91-րդ կմ) «Վոլցսվագեն» մակնիշի 33 OR 857 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Պ., ծնվ. 1979 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդը և ուղևոր Ա. Գ-ն (ծնվ. 1971 թ.) տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն