Բաժիններ՝

ՊՆ-ի ֆուտբոլային թիմի անդամներից մեկը կոտրել է ոտքը լրագրողների հետ խաղի ժամանակ. նրան տեղափոխեցին հիվանդանոց

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիմերի ֆուտբոլային հանդիպումը: Դրամատիկ պայքարն ավարտվեց ոչ ոքի՝ 8:8 հաշվով: ՊՆ-ի թիմի անդամները և լրագրողները մեկը մեկից առաջ անցնելով գոլեր էին հարվածում և, ի վերջո, ավելացված ժամանակի ավարտից հետո էլ, հաշիվը ավարտվեց հավասար:

Ի դեպ, խաղի ընթացքում խաղացողներից մեկը ոտքով հարվածեց լրագրողներից մեկի ոտքին և կոտրեց սեփական ոտքը: Նրան դաշտից դուրս բերեցին պատգարակով ու Շտապ օգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս