Բաժիններ՝

Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա, ուր անցկացնելու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարության, խորհրդարանի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ:

Մարգվելաշվիլին իր ճապոնական այցի շրջանակներում հանդիպելու է Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի ու վարչապետ Սինձո Աբեին: Մարգվելաշվիլու ճապոնական այցն ավարտվում է հոկտեմբերի 25-ին:

Ճապոնիայի օրենսդիր մարմինը 2015 թվականի գարնանը դիտարկելու է պաշտոնական փաստաթղթերում «Վրաստան» բառի (ճապոնական անվանումը «Գուրուձիա») «Ջորջիա» (Georgia) բառն օգտագործելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս