Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 1.6 միլիոնի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվն անցել է 1.6 միլիոն մարդուց: Այս մասին հայտարարել է Բնական աղետների ու արտակարգ իրավիճակների դեպարտամենտի (AFAD) ղեկավար Ֆուաթ Օքթայը:

Նրա խոսքերով՝ Քոբանիի տարածաշրջանից Թուրքիա է ժամանել մոտ 180.000 փախստական: Օքթայը հավելել է, որ քանի դեռ Սիրիայում շարունակվում է սպանդը, այդ երկրից փախստականները շարունակելու են գալ Թուրքիա: Օքթայն ընդգծել է, որ որևէ երկիր վերջին գրեթե 4 տարում այնչափ չի օգնել սիրիացի փախստականներին, որչափ որ օգնել է Թուրքիան:

Տեսանյութեր

Լրահոս