Ողբերգական վրաերթ Երևանում. Ռազմական ավիացիայի ինստիտուտի մոտ Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքսվ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 29 CC 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արշակունյաց պողոտայում՝ Ռազմական ավիացիայի ինստիտուտի մոտ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, հեռացել է դեպքի վայրից: Այս պահին դեպքի վայր է ժամանել 1-03 շտապ օգնության թիվ 62 բուժբրիգադը, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերում վրաերթի ենթարկվածի եղբորը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Արմեն Իսահակյան է, մահացել է: Ավտոմեքենայի միջից ոստիկանները հայտնաբեչել են 40-ամյա Աշոտ Ավանեսյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն դեռ պետք է պարզվի՝ ի՞նքն է եղել վարորդը, թե ոչ:
Մանրամասներն՝ այստեղ