Տրանսպորտի նախարարը լիազորություն ստացավ փոփոխություններ կատարել գնման պայմանագրերում
Հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն տալ փոփոխություն կատարելու Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքների և աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման պետական գնման պայմանագրերում: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ասօրվա նիստում։