Վագրային թռիչքն ու ներկա խնդիրները. Կարեն Ճշմարիտյանն իր պաշտոնավարման մասին (տեսանյութ)
«Գործարարները, ինձ թվում է, իրենք պետք է առաջինը մտածեն, որ իրենց մոտ լինի երկնիշ տնտեսական աճ, որ երկրում էլ լինի»,- այսօր նման խորհուրդ գործարարներին տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով 168.am-ի դիտարկմանը, որ տարբեր գործարարների կարծիքով, Կ.Ճշմարիտյանը նախարարի պաշտոնում այս «երկրորդ փուլի» պաշտոնավարման ժամանակաշրջանում այնքան էլ իրեն իր տեղում չի զգում՝ հաշվի առնելով նախորդ պաշտոնավարման ժամանակաշրջանի երկնիշ տնտեսական աճն ու ներկայումս առկա խնդիրները:
«Մեր կողմից, իհարկե, ոչ միայն ես, ես կարծում եմ բոլորս և դուք էլ ուրախ կլինեք և բոլորդ էլ նեղվում եք, որ աճը 3.5% է, ոչ թե 13.5%: Դա ոչ միայն ինձ է վերաբերում, վերաբերում է բոլորին: Ինչքան երկիրը զարգացած ու աճող լինի, այնքան ապագայի համար լավ է»,- հավելեց նա:
Ըստ Կ.Ճշմարիտյանի՝ աշխատանքը կամ պաշտոնն ինքը միշտ ընկալում է որպես պարտականություն. «Ես պարտավոր եմ անել այն ամենը ինչ կարող եմ և այն ծրագրերի շրջանակներում, և այն իմ գործընկերների հետ, որոնք իմ պես լծված են աշխատանքին: Պարտավոր եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում