Գորբաչովին դուրս են գրել հիվանդանոցից
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԽՍՀՄ առաջին նախագահ Միխեիլ Գորբաչովին դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Գորբաչովը:
Նա նշել է, որ իր առողջական վիճակը բարելավվել է, ինչի համար էլ իրեն դուրս են գրել հիվանդանոցից: Գորբաչովն ընդգծել է, որ գնացել է նաև աշխատավայր: 83-ամյա Գորբաչովին հոսպիտալացրել էին երեկ երեկոյան:
Այս տարի նա արդեն երկրորդ անգամ է ընկնում հիվանդանոց: Նախորդ դեպքը գրանցվել էր ընթացիկ տարվա ամռանը, երբ նա երկու շաբաթ անցկացրեց կլինիկայում՝ անցնելով անոթների ու հոդերի վերականգնողական կուրս: Գորբաչովը ծնվել է 1931 թվականի մարտի 2-ին: