Բաժիններ՝

Լուկաշենկոն ստորագրել է ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացման օրենքը

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կոբյակովը:

Կոբյակովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ օրենքում ամբողջովին արտացոլված է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման ժամանակ Լուկաշենկոյի արած հայտարարությունը, որ Բելառուսը բարեխղճորեն կատարելու է պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս