Իրանը վիճելի հարցերի լուծման համար չի առաջարկել գործնական նոր միջոցներ. ԱԷՄԳ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրին առնչվող վիճելի հարցերի շուրջ: Սակայն բանակցային նոր փուլի ժամկետը հստակեցված չէ:
ԱԷՄԳ-ի պաշտոնական կայքում նշված է, որ ԱԷՄԳ-ն ու Իրանը պայմանավորվել են հանդիպել վերստին, սակայն ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ: Հաղորդագրությունում նաև նշված է, որ իրանցիները Թեհրանում անցկացված բանակցությունների ժամանակ ԱԷՄԳ-ին չեն առաջարկել գործնական նոր միջոցներ՝ լուծելու համար Իրանի միջուկային ծրագրի վիճելի հարցերը:
Իրանական կողմի հաղորդմամբ՝ բանակցություններն ավարտվել են սկսվելուց արդեն երկու օր անց, քանի որ դրացնում արծարծվել են քննարկման ենթակա բոլոր հարցերը: ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել էր, որ կողմերի միջև հաջորդ հանդիպումն ամենայն հավանականությամբ կանցկացվի նոյեմբերին:



