Բաժիններ՝

Ընտանեկան խորհրդատվություն

Ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունն ապահովում է ընտանեկան հարաբերությունների շտկում և ներդաշնակություն անհատական և խմբային խորհրդատվության միջոցով: doctors.am-ի փոխանցմամբ՝ ընտանեկան խորհրդատվությունն ունի մի շարք առանձնահատկություններ, առաջին հերթին այն ուղղված է այն մարդկանց, որոնք չունեն հոգեբանական խանգարումներ: Խորհրդատվության ժամանակ մասնագետն օգնում է անհատին հասկանալ տեղի ունեցածը և լուծել իր խնդիրները:

Ընտանեկան խորհրդատվության առանձնահատկություններն են.
1. Ընտանեկան խորհրդատուները խնդիրը տեսնում են միայն կոնկրետ անձի մեջ, այլ ոչ միջանձնային հարաբերությունների ցանցում:
2. Այստեղ մասնագետից պահանջվում է ավելի մեծ ակտիվություն և վերահսկողություն, քան մյուս դեպքերում:
3. Ընտանեկան խորհրդատվության ժամանակ մասնագետը կարող է օգտագործել միաժամանակ տարբեր մոտեցումներ, այսինքն՝ խորհրդատուն պետք է լինի շատ ճկուն:
4. Ընտանեկան խորհրդատուի կենտրոնում պետք է լինեն կազմակերպչական կառույցները, և նա պետք է զարգացնի այն գործընթացները, որոնք ընտանեկան համակարգի մի մասն են կազմում:

Ընտանիքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն ենթարկվում է շրջանաձև պատճառականության:
Յուրաքանչյուր խորհրդատվության ժամանակ խորհրդատուն ստուգում է իր վարկածը` ընտանիքի դիսֆունկցիայի առաջացման իմաստի և նպատակի վերաբերյալ:

Չեզոքությունը խորհրդատուի ներքին դիրքորոշման բնութագրումն է: Խորհրդատուն պարտավոր է չդատապարտել և չքննադատել: Նա պետք է կարողանա ստեղծել ռապորտ, հաստատի ինֆորմացիան, որն ունի ընտանիքի վերաբերյալ, և տա լուծումներ:

Հոգեբանը, ծանոթանալով ընտանիքի շփման գործին, արժեքային համակարգին՝ պետք է կարողանա դառնալ ընտանիքի անդամ և ունենա որոշակի դեր` առաջատար դեր, և կարողանա ընտանիքում փոփոխություններ մտցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս