Բաժիններ՝

ՀԴՄ-ներ՝ առաքիչ մեքենաների վրա (տեսանյութ)

Ապրանքերի առաքման ժամանակ մանրածախի դեպքում ՀԴՄ կտրոնը տրամադրվում է գնորդին, կամ մեծածախ առաքման դեպքում դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ, որ մի սուբյեկտը դուրս գրեց, մյուսն ընդունեց ապրանք: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Արմեն Ալավերդյանը, տնտեսվարողների մոտ պահանջ էր դրվում, որ հսկիչ դրամարկղային սարքեր տեղադրվեն առաքիչ մեքենաների վրա:

«Տեղում վերադարձների, ապրանքների քանակների ճշգրտումներ են լինում և տրանսպորտային միջոցի վրա ՀԴՄ-ներ տեղադրելով, ունենալով ծրագրային ապահովվածություն, տնտեսվարողները կարող են ապրանքների դուրս գրումն իրականացնել անմիջապես տրանսպորտի վրայից ՀԴՄ միջոցով»,- ասաց Ա.Ալավերդյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս