Բաժիններ՝

Համացանցային կախվածության չորս նախանշան

Բոլորս պարբերաբար օգտվում ենք համացանցից. դա անհրաժեշտություն է: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել, քանի որ այն կարող է նաեւ կախվածություն առաջացնել: MedikForum-ը ներկայացնում է այն նախանշանները, որոնք վկայում են համացանցային կախվածության մասին:

Ավելի շատ ժամանակ եք անցկացնում համացանցում, քան հարազատների եւ մերձավորների հետ

Համացանցային կախվածության զոհերն ավելի շատ ժամանակ են անցկացնում օնլայն ռեժիմում, քան իրական կյանքում եւ, ստացվում է, որ ընտանիքին ու ընկերներին զոհաբերում են՝ հանուն համակարգչի:

Վտանգի տակ են դնում անձնական կյանքն ու աշխատանքը

Անձը կարող է ավելի անտարբեր դառնալ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ կամ դադարի հետեւել սեփական առողջությանը:

Ձեր տրամադրությունը բարձրացնում եք համացանցի միջոցով

Շատերը համացանցն օգտագործում են ՝ տրամադրությունը բարձրացնելու համար: Փորձագետները եկել են այն համոզման, որ դեպրեսիվ վիճակում գտնվող անձինք երեք անգամ ավելի շատ են դառնում համացանցային կախվածութան զոհ: Մասնավորապես՝ փորձում են մխիթարություն գտնել համացանցում, սակայն այդ օգուտը կարճաժամկետ է:

Մտածում եք համացանցի մասին՝ եթե անգամ ցանցից դուրս եք

Համացանցային կախվածության ախտանշանները շատ նման են թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածության նախանշաններին: Նրանք մշտապես մտածում են, թե երբ օնլայն լինեն՝ ինչ պետք է անեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս