Բաժիններ՝

Երևանին բաժին է ընկնում  արդյունաբերական ընկերությունների 3/4-ը

2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող արդյունաբերական ընկերությունների թիվը կազմել է 2726: Դրանցից 1986-ը կամ 72.8%-ը բաժին է ընկնում Երևանին։

Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը, 2014» զեկույցում։

Արտադրական ընկերությունների թվով երկրորդը Կոտայքի մարզն է՝ 164 ընկերություն, երրորդը՝ Լոռին (97)։ Ամենից քիչ թվով արտադրական ընկերություններ ունեն Գեղարքունիքի (37) և Արմավիրի (35) մարզերը։

Նշենք նաև, որ արդյունաբերության ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 242 միլիարդ դրամ, որից 507.5 միլիարդը բաժին է ընկնում մայրաքաղաքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս