ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել բռնություններն Ուկրաինայում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայում տիրող բռնությունները սպառնալիքի տակ են դրել հրադադարի մասին սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«Ռուսաստանը պետք է օգտագործի անջատողականների վրա իր ազդեցությունը և անհապաղ դադարեցնի հարձակումները»: Փսակին հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում բռնությունների աճի կապակցությամբ: