Ի՞նչ խորհուրդներ է տալիս Գեներալ Մանվելը քաղաքապետ որդուն. news.am

ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանն իր քաղաքապետ որդուն օգնում է միայն խորհուրդներով, երբեք չի միջամտում գործնական եւ անձնական կյանքին:

«Իմ հայրն էլ ցանկացած ծնողի պես փորձում է օգնել ինձ իմ խորհուրդներով, բայց երբեք չի միջամտում, սակայն սակայն միշտ ասում է, որ դեպի ժողովուրդ, դեպի կանաչապատ քաղաք, ամեն ինչ պետք է ժամանակին անել: Հայրս ասում է՝ մի վայրկյան շուտ հասիր աշխատանքի վայր, մի հատ ավելի շատ գործ արա, մի բան կիսատ վաղվան չթողնես: Հենց այսպիսի խորհուրդներ է տալիս հայրս ինձ: Ի դեպ, այդ խորհուրդներն ինձ համար ավելի կարեւոր են, ավելի շատ են օգնում քաղաքը կառավարելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գրիգորյանը՝ պատասխանելով, թե գեներալ հոր անունն ու ազդեցությունն ինչքանով են օգնում քաղաքապետ որդուն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս