Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով կարևոր դաշնակից է. ԱՄՆ պետդեպարտամենտ

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի կողմից երեկ ընդունած օրինագիծը, որով զինված ուժերին թույլատրվել է Սիրիայի ու Իրաքի տարածքներում ռազմական գործողություններ իրականցնել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ:

Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը գոհ է Թուրքիայի խորհրդարանի կողմից այդ օրինագծի ընդունման կապակցությամբ: Նրա խոսքերով՝ հաջորդ շաբաթ Թուրքիա կժամանի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը, որը կքննարկի «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի հարցը:

Դա մասնավորապես առնչվում է Ինջիրլիքում ամերիկյան ավիաբազայի օգտագործման խնդրին: Փսակին ընդգծել է, որ Թուրքիան ավելի ազդեցիկ դեր կխաղա «Իսլամական պետության» դեմ ստեղծված միջազգային կոալիցիայում, և որ իր պատանդների հարցը լուծելուց հետո նա պատրաստ է հետագա քայլերին: Նրա խոսքերով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով կարևոր դաշնակից է:

Տեսանյութեր

Լրահոս