Գուգարք գյուղից հետախուզվողը բերման է ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/kalanq.jpeg)
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գուգարք գյուղից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը օգոստոսի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն