Լուկաշենկոն պատրաստ է բելառուս խաղաղապահներ ուղարկել Դոնբաս
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Դոնբաս ուղարակել բելառուս խաղաղապահների՝ պատերազմող կողմերին բաժանելու համար: Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ.
«Եթե Ռուսաստանը չի հավատում Արևմուտքին, իսկ Արևմուտքը չի հավատում Ռուսաստանին, ապա ես կօգտագործեմ իմ զինված ուժերը՝ հակամարտող կողմերին տարանջատելու համար»:
Լուկաշենկոն նաև հայտնել է, որ վաղուց է առաջ քաշել Դոնբաս բելառուս խաղաղապահներ ուղարկելու գաղափարը, սակայն այն մերժել են հակամարտող բոլոր կողմերը: