Բաժիններ՝

Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը: Քննարկումների գլխավոր թեմաներն են լինելու Ուկրաինայի ճգնաժամն ու Եվրոպայում նեոնացիզմի դեմ պայքարը:

Վաղը Եվրոպայում նեոնացիզմի տարածմանը հակազդելու մասին զեկույց կներկայացնի Ուկրաինայում ԵԽԽՎ-ի կողմից մոնիթորինգ իրականացնող, համազեկուցող Մարիետա դե Պուրբե-Լունդինը (Շվեդիա): ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 3-ին:

Ռուսական պատվիրակությունը նախկինի նման չի մասնակցի ԵԽԽՎ-ի նստաշրջանին՝ կապված այդ կառույցում իրեն ձայնի իրավունքից զրկելու հետ, ինչն իր հերթին կապված է Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս