ԵՄ-ը պետք է ավելի լայն լիազորություններ շնորհի Մեծ Բրիտանիային. Քեմերոն
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը սպառնացել է, որ Միացյալ թագավորությունը կլքի ԵՄ-ի կազմը, եթե իր կառավարությանը չհաջողվի վերանայել Բրյուսելի հետ հարաբերությունները:
Քեմերոնի կարծիքով՝ ԵՄ-ը պետք է ավելի լայն լիազորություններ շնորհի Մեծ Բրիտանիային, ինչը մասնավորապես առնչվում է ԵՄ-ի երկրներից ներգաղթը սահմանափակելու իրավունքին, քանի որ ներկա դրությամբ ԵՄ-ի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն անխափան բնակվել ու աշխատել Մեծ Բրիտանիայում:
Քեմերոնն ընդգծել է, որ Միացյալ թագավորությունը ԵՄ-ի կազմում կմնա, եթե նրանում կատարվեն բարեփոխումներ: Քեմերոնը հայտարարել է, որ խստապես մտահոգվում է երկրի ապագայի համար, ինչի համար էլ պատրաստ է հասարակական կամպանիա ձեռնարկել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ: Համապատասխան հարցի մասին հանրաքվեն Մեծ Բրիտանիայում նշանակված է 2017 թվականին: