Ռոբերտ Քոչարյանի ազդցությունը ԲՀԿ-ի վրա արգեափակում է կուսակցության մասնակցությանը սահմանադրական բարեփոխումներին

Ստյոպա Սաֆարյանը չի կարծում, որ ընդդիմությունը հակափաստարկներ չունի՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Ըստ նրա՝ կան այլ խանգարող գործոններ.

«1. ՀԱԿ-ի առաջնորդը կատեգորիկ դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին և բնականաբար երբեք կողմ չի արտահայտվելու այդ համակարգի ընդունմանը:

2. ԲՀԿ-ը ոչ թե դեմ է, այլ կա մի խնդիր, որն արգելափակում է կուսակցության մասնակցությունը: Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ունեցած ազդեցությանը այդ կուսակցության վրա: Կարծում եմ, որ նա նույնպես դեմ է այդ փոփոխություններին, հետևաբար՝ ԲՀԿ-ը նաև այդ պատճառով չի կարող մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որովհետև հաշվարկը շատ պարզ է. 2017թ. խորհրդարակական ընտրություններում փորձել ստանալ մեծամասնություն, որը որոշիչ կլինի 2018թ. նախագահական ընտրություններում: Այդ դեպքում ԲՀԿ-ը կվերցնի ամբողջ իշխանությունը: Իսկ խորհրդարանական համակարգի դեպքում ԲՀԿ-ն ռիսկեր է տեսնում իշխանությունը վերցնելու հարցում»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե Դաշնակցությանը մեղադրում են դավաճանության մեջ, ապա «Ժառանգությանն» էլ կարող են մեղադրել այն բանում, որ, լինելով խորհրդարանական համակարգի կողմնակից, չի մասնակցում փոփոխություններին:
«Դաշտում առկա խաղի կոնոնների պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, որ այս երկու կուսակցութոյուններից մեկը մասնակցում է՝ արժանանում է պիտակավորման, մյուսը չի մասնակցում, բայց կարժանանա պիտակավորման»,-նշեց նա:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս