Բաժիններ՝

Պորոշենկոն առաջարկել է երեք տարով ինքնակառավարման հատուկ կարգ մտցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է երեք տարի ժամկետով ինքնակառավարման հատուկ կարգ մտցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում: Համապատասխան օրինագիծը Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել այսօր:

Օրենքի համաձայն, ժամանակավորապես` մինչև իրական օրենքի ուժի մեջ մտնելը, տեղական ինքնակառավարման հատուկ կարգ է սահմանվում Դոնեցկի ու Լուգանսկի առանձին մարզերի համար: Խոսքը գնում է այն շրջանների մասին, որոնք ներկայիս օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակ գտնվում են հակաահաբեկչական գործողության գոտու սահմաններում:

Օրենքի համաձայն, պետությունը երաշխավորում է թույլ չտալ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքների դեպքերի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումներ, վարչական պատասխանատվություն ու պատիժներ: Բացի այդ, արգելվում են տվյալ անձանց հանդեպ խտրականություն ցուցաբերելն ու հալածանքներ կիրառելը:

Պետությունը երաշխավորում է ռուսերենի կամ յուրաքանչյուր այլ լեզվի կիրառումը հասարակական ու մասնավոր կյանքում, այդ լեզուների ազատ զարգացումն ու իրավահավասարությունը: Նախագիծը նախատեսում է տվյալ շրջանում տեղական ընտրությունների անցկացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս