Բաժիններ՝

Ահաբեկչության դեմ միջազգային դաշինքի պայքարը չպետք է սահմանափակվի միայն «Իսլամական պետությամբ». ալ-Սիսի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին կարծում է, որ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան չպետք է սահմանափակվի «Իսլամական պետության» կամ էլ առանձին վերցրած այլ կազմակերպության դեմ պայքարով և պետք է փոխարենը կենտրոնանան ահաբեկչության համալիր հակազդեցության վրա:

Ալ-Սիսին այս մասին հայտարարել է երկրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Եգիպտոսի հատուկ ծառայությունների տվյալներով, «Իսլամական պետությունը» շփումներ է հաստատել երկրի ամենավտանգավոր զինված խմբավորման` «Անսար Բաիտ ալ-Մակդիսի» հետ, որը 2013 թվականի ամռանից, երբ պաշտոնանկ արվեց նախագահ Մոհամմեդ Մուրսին, սպանել է հարյուրավոր ուժայինների:

Ալ-Սիսին ընդգծել է, որ Եգիպտոսը կողջուներ «Անսարի», ինչպես նաև «Մուսուլման եղբայրների» դեմ գործողությունները: Եգիպտոսում զինվորականների իշխանության գալուց հետո «Մուսուլման եղբայրները» ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություն, իսկ Մուրսին պահվում է կալանքի տակ:

«Ալ-Սիսին» նաև մտահոգություն է հայտնել «Իսլամական պետության» շարքերում օտարազգի զինյալների ներկայության կապակցությամբ: Նա կարծում է, որ այդ անձանց մոտ արևմտյան երկրների անձնագրերի առկայությունը վտանգ է տվյալ երկրների համար, քանի որ իրենց տները վերադառնալիս չեն ենթարկվում մանրակրկիտ ստուգումների:

Քերին իր հերթին հայտարարել է, որ Եգիպտոսը բացառիկ կարևոր դեր է խաղում «Իսլամական պետության» գաղափարախոսությանը հակազդելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս