Հաշվետվություն` սեպտեմբերի 1-ից 10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հսկողական աշխատանքները: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում սեպտեմբերի առաջին տասնօրյակում 3 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 23մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ԹԱԼԳՐԻԳ»՝ 12մլն դրամ, «ԳՈՄՓ»՝ 7.3մլն դրամ և «ԻՍՏ-ՏԱՅԳԵՐ ՀՈԼԴԻՆԳ»՝ 3.7մլն դրամ:

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 12 ստուգումների արդյունքում արձանագրվել է 731մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ՝ 653.6մլն դրամ, «ԲԵՎԵՌ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ» ՍՊԸ՝ 21.7մլն դրամ, «ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ՓԲԸ՝ 15.2մլն դրամ, «ԱՍԷԴԼ»՝ 14.2մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 47 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 18-ի մոտ՝ հսկիչ գնումներ, իսկ 20-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (արձանագրվել է 3.3մլն դրամի տուգանք): Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 110մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 10.4մլն դրամի լրացուցիչ հարկ: Հիշատակման են ենթակա «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» և «ԿՈՆՎԵԿՏ» ընկերություններում իրականացված չափագրումները, որտեղ հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ, առաջադրվել է համապատասխանաբար 3մլն և 2 մլն դրամի լրացուցիչ հարկ:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 13 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 13 չգրանցված աշխատող և արձանագրվել 780 հազար դրամի հարկային պարտավորություն: Ընդհանուր առմամբ, առաջին տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 768.5մլն դրամ:

Կարդացեք նաև

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր ու թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 63 682 կամ 160%, դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 1.3մլրդ դրամ կամ 262.2 %:

Ստվերայինշրջանառությանկրճատմանուղղությամբիրականացվողմիջոցառումներով Ֆինանսներինախարարությունն էլեկտրոնայինհարկայինհաշիվներիշարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4 602 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Օգոստոսի արդյունքներով այդ առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում՝ 8.8մլն դրամ արձանագրված գումարով, 3 հսկիչ գնում, 10 ուսումնասիրություն և 1 ՀԴՄ ստուգում:

Հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես սեպտեմբերի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 7 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 1 ստուգում, 5 չափագրում, իսկ 229 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 6.8մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ՎԻԼԱ ՏՐԱՆՍ» ընկերությանը՝ 4.1մլն դրամ, «ՍԻԿՈՆԵ»-ին՝ 616.5 հազար դրամ, «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»-ին՝ 525 հազար դրամ, «ՕՐՄԱ-ԱՐ» ընկերությանը՝ 536 հազար դրամ և այլն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկներ ներկայացնելու գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 43 հարկ վճարողի մոտ առաջացել է 48.3մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 42 հարկ վճարողի 25.7մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել: Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման և աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 106 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 76-ով և առաջացել է 7.9մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

21.08-31.08 2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

 

Հ/Հ ՀՎՀՀ Անվանումը Անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)
1 09400818 ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ (ՓԲԸ) 4 368,627.8
2 00863689 Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ (ՍՊԸ) 5 193,605.3
3 02620473 ՆԻՎԵԿՈՏՐԱՆՍ ԷՅ ԷՄ (ՓԲԸ) 2 157,196.0
4 06800361 ՍՊԻՏԱԿ-1       (ԲԲԸ) 2 110,069.4
5 07203422 ԴԱԼՄԱ ՇԻՆ     (ՍՊԸ) 4 103,856.1
6 00081133 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՓԲԸ) 4 89,928.5
7 01850138 ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ (ՍՊԸ) 3 51,757.1
8 02246666 ԳՐԱՆԴ ԹՐԵՅԴ     (ՍՊԸ) 2 45,308.2
9 04215053 ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ (ՍՊԸ) 2 36,937.7
10 02703369 ՊՐԵՍ ՍՏԵՆԴ     (ՍՊԸ) 2 33,660.0
11 01561662 ԱՐՆԴԱՆԵ     (ՍՊԸ) 3 33,549.8
12 00082994 ՎԵԿԱՐ     (ՍՊԸ) 1 32,500.0
13 02615905 ՅՈՒԳ ՄԻՆԵՐԱԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ 1 31,139.3
14 02500036 ԼԱՄԲՐՈՆ-ՖԱՐՄԻՄՊԵՔՍ (ՍՊԸ) 1 28,068.6
15 00450242 ԳԵԳԱՄԵՏ ՊԼՅՈՒՍ (ՓԲԸ) 2 25,841.5
16 01241791 ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐ ԱՐՄԵՆԻԱ (ՓԲԸ) 4 23,882.0
17 03314967 ՖԻՇԱՐՏ     (ՍՊԸ) 2 22,305.7
18 09404465 ՎԱՄԱՔՍ     (ՍՊԸ) 2 20,955.8
19 01844634 Ա ԵՎ Գ     (ՍՊԸ) 9 19,059.8
20 00090967 ՀԱՅՍ     (ՍՊԸ) 1 19,029.5
21 02616916 ԿՈՌՈՆԱ -007 (ՍՊԸ) 1 18,192.0
22 00097108 ԿԱՄՊԱՐԵ     (ՍՊԸ) 1 17,275.4
23 00886839 ՎԱԳ ԻՄՊՈՐՏ     (ՍՊԸ) 2 16,224.9
24 09104016 ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ (ՍՊԸ) 392 16,188.3
25 00098239 ՍՈՖԹԼԱՅՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ (ՍՊԸ) 1 15,952.6
26 00076358 ՕՐԻՖԼԵՅՄ ՔՈՍՄԵԹԻՔՍ 653 15,823.2
27 02507541 Տեխնոպլատ ՍՊԸ 1 15,820.0
28 01842346 ԱԼԵՔՍ ԳՐԻԳ     (ՍՊԸ) 24 15,758.0
29 02238429 ՇԵՆԳԱՎԻԹ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ (ՓԲԸ) 1 15,749.8
30 01836706 ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ     (ՍՊԸ) 116 15,508.0
31 02247634 ԹՈՒՂԹԱՐԴ-ՏԱՐԱ     (ՍՊԸ) 3 15,279.7
32 02238205 ՔԱԼՐՍ ԴԻԶԱՅՆ (ՍՊԸ) 2 15,255.2
33 02603974 ՍՈՆԱՐՇԻՆ     (ՍՊԸ) 1 15,081.3
34 04701782 ՄԵԿՈՒՍԻՉ Առևտրային կոպերատիվ (ԱԿ) 1 15,073.3
35 02701398 ԶԵԹ ԻՔՍ ԳԱՐԱԺ     (ՍՊԸ) 2 14,638.0
36 05531644 ՍՕՀՕ     (ՍՊԸ) 9 14,156.9
37 00446864 ԴՌԱԳՍՄԱՆ     (ՍՊԸ) 4 13,482.0
38 09409959 Ա.ՕՀԱՆՋԱՆՅԱՆ     (ՍՊԸ) 1 13,400.0
39 05537331 ԳՈԳ-ՇԻՆ     (ՍՊԸ) 2 13,370.4
40 01222567 ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ     (ՍՊԸ) 42 13,285.3
41 02550426 ՄԱՐԳԱՐԻՆ-ՁԵԹ ԿՈՄԲԻՆԱՏ (ՍՊԸ) 2 13,172.4
42 02562664 «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ (ՓԲԸ) 7 13,154.9
43 00807297 ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ) 98 12,642.2
44 01003256 ԱԴԱՄԻՈՒՄ     (ՍՊԸ) 79 12,282.4
45 00873726 «ՌԱՖ – ՍՏԵՓ ՇԻՆ» (ՍՊԸ) 1 12,000.1
46 04000255 ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ (ՓԲԸ) 11 11,562.0
47 01839755 ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ     (ՍՊԸ) 12 11,489.1
48 04413813 ԱՐՏԵԶԻԱ     (ՍՊԸ) 1 11,111.6
49 00251512 ԿՐԻՍՏԱԼ ՔԼԻՆԻՆԳ     (ՍՊԸ) 1 10,909.1
50 01257396 ԲՌՈՆՆԵՏ     (ՍՊԸ) 1 10,839.0
51 00114704 ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ     (ՍՊԸ) 2 10,837.2
52 02569948 ՀՀ ԼԵԴԱ ՔԵՄՓՈՒՍ ՍՊԸ Մ/Ճ ՀՀ իրավաբանական անձի մասնաճյուղ 1 10,690.2
53 02210395 ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՓԲԸ) 4 10,401.8
54 01564687 ՄՈՆՏ     (ՍՊԸ) 4 10,328.0
55 04200616 ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ   (ԲԲԸ) 72 10,298.7

 

Տեսանյութեր

Լրահոս