Բաժիններ՝

Ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարները պատրաստ են վաղը հրաման արձակել հրադադարի մասին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ու Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն ու Իգոր Պլոտնիցկին հայտարարել են, որ պատրաստ են վաղը հրաման արձակել հրադադարի մասին:

Նրանց տարածած համատեղ հայտարությունում նշված է, որ նրանք պատրաստ են դա անել 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 15.00-ին, եթե Ուկրաինայի ներկայացուցիչները ստորագրեն հակամարտության քաղաքական կարգավորման պլանը:

Զախարչենկոն ու Պլոտնիցկին նաև հայտարարել են, որ վաղը Մինսկում շփման խմբի դիտարկմանն են ներկայացնելու հրադադարի ռեժիմի մասին իրենց առաջարկները, որոնցում շարադրելու են հակամարտող կողմերի միջև այդ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքները:

Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող առաջատար երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ուկրաինական զորքերը վաղը ժամը 15.00-ին հրաման կստանան կրակը դադարեցնելու մասին, եթե մինսկյան հանդիպման ժամանակ ընդունվի խաղաղության պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս