Իլհամ Ալիևը ժամանել է Ուելս
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/090300089265.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ուելս՝ մասնակցելու համար Քարդիֆում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այս մասին նշված է պետության ղեկավարի կայքում:
Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի գործընկերությունը գտնվում է IPAP (Անհատական գործընկերության օպերատիվ պլան) ծրագրի փուլում: Ադրբեջանը նաև իր ներդրումն ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային գործողության մեջ: