Ուկրաինան գործադիր իշխանության կենտրոնական մարմինները կկրճատի 20%-ով
Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել գործադիր իշխանության կենտրոնական մարմինները 20%-ով կրճատելու մասին, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը։
Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարար Օստապ Սեմերակը հայտարարել է, որ կառավարությունն արդեն ընդունել է գործադիր իշխանության կենտրոնական մարմինների համակարգի օպտիմալացման մասին որոշումը, որի համաձայն պետական մարմինների 20% -ը կկրճատվի՝ ամբողջական լիկվիդացիայի կամ մի քանի մարմինների գործառույթների միավորման միջոցով։ «Կենտրոնական մաիմինների 20% -ի կրճատման պարագայում մեխանիկորեն կկրճատվի վերահսկող գործառույթների 51% -ը, որոնցով օժտված էին այդ մարմինները»,-ասել է Սեմերակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի կառավարությունը մոտ 24 հազար պաշտոնյա կկրճատի։