Բաժիններ՝

ԱԱԾ-ն մեկ տոննա հերոինի պատվիրատուներին փնտրում է Հայաստանից դուրս. «Փաստինֆո»

Մեկ տոննա հերոինի գործի նախաքննությունը թեև ավարտվել է, բայց ՀՀ Ազգային անվտագության ծառայությունում դեռ շարունակվում է դրանից անջատված մասի նախաքննությունը:

Քննությանը մոտ կանգնած աղբյուրից «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ գործը վերաբերում է թմրանյութի աննախադեպ մեծ այդ խմբաքանակի պատվիրատուներին ու կազմակերպիչներին:

Ի դեպ, հետաքրքրական է, որ դրանք, ըստ քննությունը վարող մարմնի վարկածի, ոչ միայն հայաստանցիներ չեն, այլև հայտնի էլ չէ, թե ովքեր են: Իսկ նախաքննության ընթացքում տեղեկություններ կային, որ պատվիրատուն թմրամիջոցի խմբաքանակը պետք է դիմավորեր Ուկրաինայում: Այդուհանդերձ, գործը հարուցված է, ԱԱԾ-n փարձում է բացահայտել նրանց:

 

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930