ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված է ԼՂ-ի խնդրի կարգավորման ձգձգմամբ. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Տարածաշրջանի անվտանգությունը շատ կարևոր է մեզ համար: Այդ տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևոր է մեզ համար: Մենք շատ ենք ցանկանում, որ այդ հակամարտությունը ստանա իր շուտափույթ կարգավորումը:

Մենք ուրախ ենք, որ կողմերը պարբերաբար մասնակցում են բանակցություններին՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտությունը կարգավորելու համար: Սակայն տվյալ գործընթացն ընթանում է դանդաղ: Մենք կարծում ենք, որ տվյալ հակամարտության չլուծված լինելը բացասաբար է ազդում տարածաշրջանի կայունության վրա:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կգտնի 20-ամյա հակամարտության կարգավորման ուղին: Սակայն տեսանելի է, որ Մինսկի խումբը շահագրգռված է դրա ձգձգմամբ: Մենք մտահոգ ենք, որ խնդիրը կարգավորված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս