Վրաստանը չափազանց մտահոգ է Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ. Մարգվելաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը չափազանց մտահոգ է Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նրա խոսքերով՝ այսօր սպառնալիքի տակ է հայտնվել եվրոպական ևս մեկ երկրի տարածքային ամբողջականությունը:
Վրաստանի նախագահն անթույլատրելի է համար արտաքին ուժերի կոշտ միջամտության ու ռազմական ագրեսիայի միջոցով սահմանների փոփոխումը. «Վրաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր ամուր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ու միջազգային հանրությանը կոչ է անում գործադրել միասնական ջանքեր՝ խուսափելու համար Եվրոպայում նոր պատերազմից»: