 
                        Ռուսաստանը ՀՕՊ-ի նորագույն համակարգեր է ուղարկել Դոնբաս. Ջեֆրի Պայետ
 
                                    Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն համակարգեր է ուղարկել Դոնբաս: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը.
«Ռուսաստանը ՀՕՊ-ի նորագույն համակարգեր՝ ներառյալ Պանցիր-Ս1 է ուղարկել Ուկրաինա և այժմ անմիջականորեն ներգրավված է ռազմական գործողություններում: Գնալով ավելի մեծ թվով ռուսական զորքեր են անմիջականորեն մասնակցում Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        