Իրանը զենք է հատկացրել Իրաքի քրդերին

Թուրքական Vatan  թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը զենք է հատկացրել իրենց՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար:

Իրանի արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրաքյան վերջին զարգացումների կապակցությամբ ժամանել է քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ և հանդիպել է Մասուդ Բարզանիի հետ: Վերջինս շնորհակալություն է իրանական կողմին՝ քրդերին աջակցելու համար:

Բարզանին հույս է հայտնել, որ հետագայում էլ ավելի կամրապնդվեն երկկողմ կապերը: Բարզանին հերքել է այն տեղեկատվությունը, թե «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերստին տիրել են Մոսուլի ջրամբարին և գերեվարել են Փեշմերգայի 200 մարտիկի:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն Էրբիլից մեկնելու է Սուլեյմանիե քաղաք, ուր և հանդիպելու է Իրաքի նախկին նախագահ, քուրդ Ջալալ Թալաբանիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս