Բանկերը գնել են 94.2, վաճառել՝ 113.9 միլիոն դոլար
Օգոստոսի 19-23-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,247,135 դոլար 407.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,996,474 ԱՄՆ դոլար 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,580,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,011,012 EUR 541.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,549,109 EUR 545.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,093,089,390 ՌԴ ռուբլի 11.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 124,946,234 ՌԴ ռուբլի 11.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: