Բաժիններ՝

Օջալանը կարևորել է երեսնամյա պատերազմին բանակցային գործընթացով վերջ դնելը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատվիրակությունը օգոստոսի 15-ին այցելել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, որի բանտում 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

HDP-ի պատվիրակության կազմում ընդգրկվել են Փերվին Բուլդանը, Իդրիս Բալուկենը և Սըրրը Սուրեյա Օնդերը, որոնք երեկ ներկայացրել են իրենց հանդիպման մանրամասները: Նրանց խոսքերով` Օջալանը հայտարարել է, որ երեսնամյա պատերազմը պետք է ավարտվի դեմոկրատական, բանակցային գործընթացով:

Օջալանն ընդգծել է, որ քրդական հարցի կարգավորումը իր մեծ հետևանքները կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև` ողջ տարածաշրջանի անդորրի վրա: Օջալանի հիմնադրած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինված պայքարի ակտիվ փուլը Թուրքիայում մեկնարկել է 1984 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս