 
                        Թուրքիան պլանավորում է գնել «օդ-օդ» դասի ամերիկյան հրթիռներ
 
                                    Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորում է իր կործանիչները համալրել «օդ-օդ» դասի AIM-120 AMRAAM միջին հեռահարության ղեկավարվող հրթիռներով: Թուրքիայի ՊՆ-ը պլանավորել է այդ նպատակով գնել 145 հրթիռ, որոնք կտեղակայվեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմանշանակ կործանիչների վրա:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հեռանկարում մտադիր է այդ հրթիռներով հագեցնել F-35 ինքնաթիռները, որոնք սպառազինության մեջ կհայտնվեն 2018 թվականին: AIM-120 AMRAAM հրթիռները նախատեսված են ուղիղ տեսանելիությունից դուրս գտնվող օդային թիրախները ոչնչացնելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        