 
                        Դուբայում շուտով կշրջեն աշխարհի ամենաթանկ «անիվային» տները
 
                                    ԱՄԷ-ի Emirates 247 թերթի փոխանցմամբ՝ Դուբայի ճանապարհներին շուտով կարելի կլինի հանդիպել աշխարհի ամենաթանկ «անվիային» տների, որոնք իրենց տեսքով հիշեցնում են տիեզերանավեր: Ավստրալական Marchi Mobile ընկերության EleMMent Palazzo տների գինը սկսվում է 3 միլիոն դոլարից:
ԱՄԷ-ի մի շարք բնակիչներ սկսել են հետաքրքրվել «անիվային» տներով, որպեսզի «անգամ ճանապարհին իրենց զգան ինչպես տանը»: Լյուքս դասի «անիվային» տները նախատեսված են ինչպես միայնակ գործարարի, այնպես էլ 4 երեխաներով ընտանիքի համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        