 
                        Մեդվեդևը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
 
                                    Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարաչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը դրանից հետո պետք է ներկայացվի Ռուսաստանի նախագահին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությանը, ըստ որի՝ այդ պայմանագիրը բազային փաստաթուղթ է, որը հստակեցնում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների մասին Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի պայմանավորվածությունները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        