Դավութօղլուն ու Մամեդյարովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Դավութօղլուն ընդգծել է, որ շփման գծում առկա լարվածությունը հանդիսանում է Հարավ-կովկասյան տարածաշրջանի վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցության հետևանք: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: