ՌԴ-ը զորավարժությունների ժամանակ մշակում է օդային հարձակմանը դիմագրավելու ձևեր
Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Աստրախանի մարզում գտնվող Աշուլուկ զորավարժարանում շարունակվում են Ռուսաստանի զինված ուժերի զորավարժությունները, որոնց մասնակցում են միանգամից երկու օկրուգների՝ Արևմտյան ու Կենտրոնական ստորաբաժանումները:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում է 6500 ինծառայող, 800 միավոր ցամաքային տեխնիկա և 100 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Զորավարժությունների ժամանակ մշակվում է այլ երկրի կողմից օդային հարձակումը ՀՕՊ-ի միջոցներով հետ մղելը:
Զորավարժությունները ղեկավարում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը: Զորավարժություններում ներգրավված են նաև С-300 զենիթա-հրթիռային համալիրներ: Սրանից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ամեն տիպի զորավարժություններ անցկացնելը սադրանք է: