Բաժիններ՝

Պուտինն արգելք է դրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից սննդամթերք և հումք ներկրելու վրա

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի ներկրումը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ արգելքն ուժի մեջ մտնելուց հետո գործելու է  մեկ տարի: Պուտինը կառավարությանը հանձնարարել է պատրաստել համապատասխան փաստաթղթերը: Կառավարությունը միաժամանակ միջոցներ է ձեռնարկելու՝ թույլ չտալու համար երկրի ներսում գյուղատնտեսական արտադրանքի ու սննդամթերքի գների արագ աճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս