Մի խումբ ազատամարտիկներ դիմել են ՊՆ-ին, որ մեկնեն Տավուշի դիրքեր. news.am
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է պաշտպանության նախարարությանը, որպեսզի թույլտվություն ստանա՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու եւ զինվորներին քաջալերելու համար:
Այս մասին NEWS.am-ին ասաց միության նախագահ Յուրի Միքայելյանը:
«Արդեն Տավուշում կամավոր հավաքվել են 300 վետերաններ, որոնք ցանկանում են մարտական դիրքեր մեկնել եւ քաջալերել մեր զինվորներին: Կարծում եմ, որ մեր փորձն ու գիտելիքներն իրենց կօգնեն: Հենց նախարարությունը թույլտվությունը տա, 2 ժամում կհավաքվենք ու կգնանք, բայց իհարկե, կամավորներն են լինելու»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Յուրի Միքայելյանը կարծում է, որ սահմանի լարվածությունը պատերազմի չի վերածվի:
Մանրամասներն՝ այստեղ