Բաժիններ՝

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ընդունարանի առջև ինքնահրկիզման փորձ է ձեռնարկվել

Ադրբեջանական Bizim Yol թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ընդունարանի առջև ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Ղարաբաղյան պատերազմի վետերան, ձեռնարկատեր Ֆագան Նասիբովը: Վետերանն իր դժգոհությունն է հայտնել պաշտոնյաների կամայականությունների դեմ:

Վետերանի խոսքերով՝ պաշտոնյաներից Լյութֆյալի Աբդուլաևը խաբեբայությամբ իրենից կորզել է 65.000 դոլար և չի ցանկանում վերադարձնել: Վետերանի բոլոր բողոքներն ապարդյուն են անցել և նա որոշել է կյանքին հրաժեշտ տալ նման վայրում: Նասիբովի մոտ են գտնվել նաև նրա ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Բաքվում ինքնահրկիզվել էր Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ վետերան: Իսկ այս տարվա փետրվարի վերջին Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահ Ջամիլ Հասանլին հայտարարել էր, որ վերջին երկու ամսում Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 26 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս