
Վերջին երկու ամսում Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 26 դեպք. Ջամիլ Հասանլի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում իշխող վարչակարգն ապրում է քաղաքական լուրջ ճգնաժամ: Այս մասին հայտարարել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահ Ջամիլ Հասանլին՝ բնութագրելով երկրում տիրող իրավիճակը:
Հասանլիի խոսքերով՝ վերջին երկու ամսում Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 26 դեպք, ինչը վկայում է հասարակությունում առկա ճգնաժամի և պետությանը մեծապես չվստահելու մասին:
Հասանլին կարծում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացումից պաշտոնական Բաքվի հրաժարվելը, ընտրությունների կեղծումը, քաղաքական ընդդիմադիրներին ճնշելը, անզուսպ կոռուպցիան, մոնոպոլիաները հանդիսանում են նախագահ Իլհամ Ալիևի անձնական քաղաքականության հետևանք, ով կանգնած է այդ ողջ համակարգի ղեկին: