Գարիբաշվիլին հերքել է, թե որևէ արտասովոր բան է տեղի ունենում իր և Մարգվելաշվիլու միջև
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հաստատել է, որ իր և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու միջև առկա է որոշակի հեռավորություն, ինչև բնական է.
«Իրականում, իմ և նախագահի միջև տեղի չի ունենում արատասովոր որևէ բան: Դա նպատակամղված շահարկում է, «Ազգային շարժում» կուսակցության կողմից ուռճացված ինչ-որ կամպանիա, որի շահերից է բխում բնակչության շրջանում արմատավորել այն, որ ինչ-որ բան է տեղի ունենում:
Թեև հաստատում եմ, որ որևէ լուրջ բան տեղի չի ունենում: Ինչպես ասել է նախագահը, կա որոշակի հեռավորություն, ինչն այդպես էլ պետք է լիներ, քանի որ մենք չունենք ամենօրյա շփում: Կառավարությունը պահպանում է հեռավորություն և գործում է իր լիազորությունների շրջանակներում, ինչպես որ դա շարադրված է Սահմանադրությունում, և մենք գործում ենք միայն Սահմանադրության շրջանակներում:
Անձամբ ես՝ որպես կառավարության ղեկավար, առաջնորդվում եմ Սահմանադրությամբ, և ամենակարևորն այն է, որ բնակչությանը բացատրվի, որ այն, ինչ անում են կառավարությունը, խորհրդարանն ու նախագահը, հստակեցված է Սահմանադրությամբ»: