Բաժիններ՝

Սպանված Գևորգ Մհերյանի հոր ձեռքի տակ հայտնված տեսաերիզում Ալիկ Սարգսյանը համոզում է, որ կասկածյալը սպանության մեղքը վերցնի իր վրա. shamshyan.com

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հորը հետաքրքրում է, թե ինչու է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գործով նախկին կասկածյալին համոզում, որ նա մեղքը վերցնի իր վրա: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված այն տեսաերիզի մասին, որտեղ Ալիկ Սարգսյանը փորձել է գործով նախկին կասկածյալին համոզել, որպեսզի նա մեղքը վերցնի իր վրա: «Տեսաերիզում երեւում է, թե ով ինչ է խոսում եւ ում ինչ համոզում: Ես Ալիկ Սարգսյանին ուղղակիորեն չեմ մեղադրում, այլ փաստերով եմ խոսում, բայց հետագայում ինչ կորոշեն ոստիկանության աշխատողները, դա իրենց գործն է: Բայց ինձ շատ է հետաքրքրում՝ ո՞րն է նրա շահը, որ մարդկանց միջոցով փորձել է համոզել, որպեսզի կասկածյալը մեղքը վերցնի իր վրա»,- ասաց Պետրոս Մհերյանը: Նա նաեւ կարծում է, որ այդ տեսաերիզիզի բացահայտումից հետո գործով դրական տեղաշարժ կլինի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031