Ուկրաինան 14 ինքնաթիռ ու ուղղաթիռ է կորցրել արևելքում ընթացող հատուկ գործողության ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2014/07/1016410146.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան երկրի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության ժամանակ կորցրել է 14 ինքնաթիռ և ուղղաթիռ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:
Նրա խոսքերով` տվյալ բոլոր փաստերով հարուցվել են քրեական գործեր: Ուկրաինայի իշխանությունները երկրի արևելքում հատուկ գործողություն են ձեռնարկել այս տարվա ապրիլի կեսից: